Իրանի երգարվեստի վարպետի մարմինը հողին հանձվեց իրանցի անվանի բանաստեղծ Ֆիրդուսու դամբարանի մոտ
https://parstoday.ir/hy/news/iran-i126633-Իրանի_երգարվեստի_վարպետի_մարմինը_հողին_հանձվեց_իրանցի_անվանի_բանաստեղծ_Ֆիրդուսու_դամբարանի_մոտ
Իրանական ինքնատիպ երաժշտության վարպետ, անվանի երգիչ Մոհամմադ Ռեզա Շաջարյանի մարմինը Թուս քաղաքում հողին հանձնվեց իրանցի հայտնի բանաստեղծ Հեքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսու դամբարանի մոտ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 10, 2020 13:41 Asia/Tehran

Իրանական ինքնատիպ երաժշտության վարպետ, անվանի երգիչ Մոհամմադ Ռեզա Շաջարյանի մարմինը Թուս քաղաքում հողին հանձնվեց իրանցի հայտնի բանաստեղծ Հեքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսու դամբարանի մոտ:

Իրանի ավանդական երգի ու երաժշտության ոլորտի հռչակավոր արվեստագետ վարպետ Մոհամմադ Ռեզա Շաջարյանին ճանաչում են որպես «Իրանի երգի արքա»:

Իրանի երգարվեստի վարպետ Մոհամմադ Ռեզա Շաջարյանը հոկտեմբերի 8-ին, տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, 80 տարեկան  հասակում  հրաժեշտ տվեց երկրային կյանքին:

Իրանցի մեծ բանաստեղծ դյուցազներգու Հեքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսին  նշանակալի դեր է ունեցել  պարսկերեն լեզուն վառ պահելու գործում: