Իրանում մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարելու հայտ է ներկայացվել
Իրանի ներդրումների և տնտեսական ու տեխնիկական աջակցության կազմակերպության գլխավոր տնօրենը հայտնել է, որ կազմակերպությունն Իրանում ավելի քան 1 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումների հայտ է ստացել:
Օտարերկրյա ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) տարածաշրջանային տնօրենի հրավերով Սեյեդ Ալի Մոհամադ Մուսավին մասնակցել է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի երկրների ներդրումների խթանման գործակալությունների առաջին տարածաշրջանային հանդիպմանը:
Մուսավին տեսակապի միջոցով կայացած նիստում ընդգծել է,որ Իրանը աջակցում և համագործակցում է այլ երկրների հետ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում փորձի փոխանակման և բիզնեսի ու ներդրողների վրա այս համաճարակի բացասական հետևանքները մեղմելու հարցում:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ծանր պայմաններում ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի պատժամիջոցները դատապարտելով, Իրանի ներդրումների և տնտեսական ու տեխնիկական աջակցության կազմակերպության գլխավոր տնօրենն ասել է.«Առկա տվյալների համաձայն՝ կազմերպությունն Իրանում ներդրումներ կատարելու 1 միլիարդ 400 միլիոն դոլարի հայտ է ստացել , որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է»: