Այսօր աշխարհահռչակ բանաստեղծ՝ Հաֆեզի մեծարման օրն է
Այսօր աշխարհահռչակ բանաստեղծ՝ Հաֆեզի մեծարման օրն է:
Խաջե Շամսեդդին Մուհամմեդ Բեն Բահաեդդին Հաֆեզ Շիրազին,14-րդ րդ դարի աշխարհահռչակ բանաստեղծներից է:
Վաղ հասակում նա անգիր սովորել է Ղուրանը, որի համար էլ ստացել է Հաֆեզ անունը, որը հետագայում օգտագործել է որպես իր մականուն:
Հաֆեզը հիմնականում ստեղծագործել է լիրիկական պոեզիայի կամ գազելի գրական ժանրերում: Նա հեղինակել է 500 գազելներ,մի շարք ռուբաիներ ու կասիդաներ:
Հաֆեզ Շիրազիի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերենով:
Գերմանացի բանաստեղծներ ու մտավորականներ՝ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն և Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեն իրենց ստեղծագործություններում մեծ սիրով են հիշել Հաֆեզին և ներշնչվել են նրա բանաստեղծություններից:
Խաջե Շամսեդդին Մուհամմեդ Բեն Բահաեդդին Հաֆեզ Շիրազին վախճանվել է 65 տարեկան հասակում:
Հաֆեզ Շիրազին աշխարհի բոլոր մարդկանց հետ խոսում է խաղաղության, բարեկամության, համբերության ու սիրո մասին: