Բելգիայում Իրանի դեսպանությունը պատասխանել է արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներին
Բելգիայում ԻԻՀ դեսպանությունը զավեշտալի է համարել իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադի մասին արևմտյան ԶԼՄ-ների վերջին հաղորդումները, նշելով, որ դրանք ուղղված են Իրան-Եվրոպա հարաբերությունների խաթարմանը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Ավստրիա և Շվեյցարիա կատարած այցին զուգահեռ, Բելգիան 2018 թ. հուլիսին հայտարարեց, որ Վիեննայում ձերբակալել է իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադը, որը կասկածվում է Փարիզում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամների հանդիպման վայրում ռումբ տեղադրելու մեջ:
Վերջերս, արևմտյան որոշ լրատվամիջոցներ, անհիմն մեղադրանքներ են հնչեցրել Ասադոլլահ Ասադի կողմից Բելգիայի կառավարությանը սպառնացող վտանգի մասին:
Բրյուսելում Իրանի դեսպանությունն անհիմն ու ծիծաղելի որակելով արևմտյան լրատվամիջոցների մեղադրանքները, հայտարարել է. «ԶԼՄ-ների կողմից վրեժխնդրությանը հղում անելը և փորձերը՝ հարցը դատական գործի շրջանակներից դուրս քննարկել, ծիծաղելի են: Իսկ նպատակը Իրանին այս դատական գործի մեջ ներքաշելն է»: