Ցավակցություն շիաների 8-րդ առաջնորդ իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i126960-Ցավակցություն_շիաների_8_րդ_առաջնորդ_իմամ_Ռեզայի_նահատակության_տարելիցի_կապակցությամբ
Իսլամական Իրանը սգում է շիաների 8-րդ առաջնորդ իմամ Ռեզայի նահատակության տարելիցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 05:07 Asia/Tehran

Իսլամական Իրանը սգում է շիաների 8-րդ առաջնորդ իմամ Ռեզայի նահատակության տարելիցը:

 

Հոկտեմբերի 29-ը իմամ Ռեզայի նահատակության տարելիցի օրն է:

Իմամ Ռեզայի  օրոք  մարդկանց սերը դեպի Մուհամմադ մարգարեի ընտանիքը հասավ բարձրակետին: Իմամ Ռեզան անչափ սիրված ու հարգված էր ժողովրդի  կողմից: Աբբասյանների Մաամուն խալիֆան, դավեր նյութելով, թունավորեց Իմամ Ռեզային: Իմամ Ռեզան նահատակվեց 55 տարեկան հասակում:

Իմամ Ռեզայի երկրպագուները այս օրն այցելում են սրբավայրեր՝ այդ թվում Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանը և սգում են նրա նահատակության տարելիցը:

Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպությունն իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին: