Գեներալ Աբդոլլահի․ Բուժանձնակազմի սխրանքները հավերժացել են Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ
https://parstoday.ir/hy/news/iran-i249326-Գեներալ_Աբդոլլահի_Բուժանձնակազմի_սխրանքները_հավերժացել_են_Իրանի_ժողովրդի_պատմական_հիշողության_մեջ
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Բժշկի օրվա առթիվ իր ուղերձում գրել է․ -Բուժանձնակազմի սխրանքները հավերժացել են Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։
(last modified 2026-08-23T12:39:12+00:00 )
Օգոստոս 23, 2026 16:08 Asia/Tehran
  • Գեներալ Աբդոլլահի․ Բուժանձնակազմի սխրանքները հավերժացել են Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Բժշկի օրվա առթիվ իր ուղերձում գրել է․ -Բուժանձնակազմի սխրանքները հավերժացել են Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ հղում անելով IRNA գործակալությանը, Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ալի Աբդոլլահին՝ իրանցի անվանի գիտնական և բժիշկ Ավիցեննայի ծննդյան տարեդարձի և Բժշկի օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում նշել է․ -Իրանի փառավոր պատմությունը մշտապես լի է եղել այս խավի ներկայացուցիչների անզուգական սխրանքներով և անձնազոհությամբ՝ սկսած ութամյա Սրբազան պաշտպանության տարիներին արտակարգ խմբերի և դաշտային հիվանդանոցների կազմում նրանց գիտակցված ու պատրաստակամ ներկայությունից, մինչև կորոնավիրուսի համավարակի ահեղ փոթորկի ընթացքում նրանց շուրջօրյա ու ջիհադական գործունեությունը, ինչպես նաև վերջին մարտերում վիրավորների և տուժածների բուժման համար բուժհաստատություններում նրանց մասնագիտական ու կամավորական մասնակցությունը, որոնք բոլորը հավերժացել են Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։