Վիրտուալ շրջայց Իրանի Գորգան քաղաքում. Միաժամանակյա ուղևորություն դեպի պատմություն ու բնություն
Հոկտեմբեր 19, 2020 13:23 Asia/Tehran
Իրանի հյուսիս-արևելյան Գորգան հնագույն քաղաքի սրտում կան բազմաթիվ զբոսաշրջային տեսարժան վայրեր: Իր գեղեցիկ վայրերով Գորգանը գրավում է յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրությունը:
Գորգանն Իրանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, որն արժեքավոր պատմական հուշարձանների կողքին ունի փարթամ, կանաչապատ ու եզակի բնություն: Նահարխորանի անտառը, շուկան, Ջամե մզկիթը և Գորգանի թանգարանի պալատը, Ռանգոյի ջրվեժը և Տոշան լիճը Գորգանի բնական ու պատմական տեսարժան վայրերից են: