ՀՕՊ զորավարժություններին Իրանի բանակի ինքնաթիռներն արդյունավետ մասնակցություն ունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i127224-ՀՕՊ_զորավարժություններին_Իրանի_բանակի_ինքնաթիռներն_արդյունավետ_մասնակցություն_ունեն
Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն արդյունավետ է համարել «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-99» հակաօդային պաշտպանության մասնագիտական համատեղ զորավարժություններին օդուժի ինքնաթիռների ներգրավվածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2020 12:58 Asia/Tehran

Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն արդյունավետ է համարել «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-99» հակաօդային պաշտպանության մասնագիտական համատեղ զորավարժություններին օդուժի ինքնաթիռների ներգրավվածությունը:

Անդրադառնալով «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-99» հակաօդային պաշտպանության մասնագիտական համատեղ զորավարժությունների անցկացմանը, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն ասել է.« Հարձակողական ուժի շրջանակում իրականացվող մարտավարական ու պաշտպանական գործողություններում մարտական ու հետախուզական ինքնաթիռների  ներգրավվածությունը, այն նախագծերից էին,որ  այս զորավարժություններում իրականացրեցին  F-4, F-14  ինքնաթիռները և օդուժի  ԱԹՍ-երը»:

Կարևորելով ռազմաօդային ուժերի մասնակցությունը բոլոր զորավարժություններին, Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը հավելել է.«Ընթացիկ տարում Զոլֆաղար 99 համատեղ զորավարժությունից հետո, սա Իրանի բանակի օդուժի երկրորդ զորավարժությունն է»: