Իրանի արձանագրած մյուս հաջողությունները ռադարային համակարգի ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետությունը մտել է հեռահար ռադարային համակարգերի դաշտ:
«Վիլայաթի երկնքի պաշտպաններ-99» հակաօդային պաշտպանության մասնագիտական զորավարժություններում «Ղադիր», «Մորաղեբ» և «Բաշիր» հեռահար ռադիոլոկացիոն համակարգերը հաջողությամբ հայտնաբերել են տարբեր թիրախներ: Այս հաջողության արդյունքում Իրանի իսլամական հանրապետությունը ընդգրկվել է հեռահար ռադիոլոկացիոն համակարգերի ակումբում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ինքնաբավության ջիհադի մասնագետների, գիտնականների ու երիտասարդների կողմից սեփական արտադրության «Ղադիր» հեռահար ռադիոլոկացիոն համակարգն ունի բարդ տեխնոլոգիա: Սակավաթիվ երկրներ ունեն այս տեխնոլոգիան:
Ղադիր հեռահար ռադիոլոկացիոն համակարգը հայտնաբերում է օդային թիրախները և բալիստիկ հրթիռները: Հայրենական արտադրության ռադարային համակարգը կարող է հայտնաբերել նույնիսկ փոքր տարածքով թիրախներ:
Մորաղեբ հեռահար ռադիոլոկացիոն համակարգը ևս արտադրվել է ԻԻՀ բանակի ՀՕՊ ուժերի ինքնաբավության ջիհադի ու հետազոտությունների կազմակերպության մասնագետների ու գիտնականների կողմից: Այն միաժամանակ հայտնաբերում է 300 թիրախներ եռաչափ հայտնաբերման հիմքով:
Մորաղեբ հեռահար ռադիոլոկացիոն համակարգի գործողության հեռահարությունը կազմում է 400 կիլոմետր: