Իրանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Հինգշաբթի երեկոյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել անհապաղ իրականացնել Իրան-Թուրքիա համաձայնագիրը, հատկապես առևտրի և բանկային համագործակցության ոլորտում:
Ռոհանին կարևորել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը, հավելելով, որ ահաբեկչական խմբավորումները կարող են մեծ վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը և Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանի սահմանային քաղաքների անվտանգության պահպանման անհրաժեշտությանը, Ռոհանին նշել է. «Պատերազմը լուծում չէ և հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության միջոցով»:
Էրդողանն ահաբեկչության դեմ պայքարում Իրանի հետ համագործակցությունը համարել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման կարևոր գործոն և ընդգծել այդ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցում Իրան-Թուրքիա համագործակցությունը կհանգեցնի երկխոսության միջոցով ճգնաժամի լուծմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: