Իրանը Mersad ՀՕՊ համակարգ է տեղակայել հյուսիսարևմտյան սահմաններին
https://parstoday.ir/hy/news/iran-i127689-Իրանը_mersad_ՀՕՊ_համակարգ_է_տեղակայել_հյուսիսարևմտյան_սահմաններին
Իրանի զինուժը ուժեղացրել է իր ներկայությունը Իրանի հյուսիս-արևմուտքում՝ սահմանային շրջանները պաշտպանելու համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 01, 2020 13:18 Asia/Tehran

Իրանի զինուժը ուժեղացրել է իր ներկայությունը Իրանի հյուսիս-արևմուտքում՝ սահմանային շրջանները պաշտպանելու համար:

Ինչպես հաղորդում է  Երիտասարդ լրագրողների ակումբը, Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական գործողությունները սրվելուց հետո, Իրանի զինուժը ուժեղացրել է իր ներկայությունը հյուսիսարևմտյան սահմանային շրջաններում:

Մինչ այժմ Իրանը այդ տարածքներում տեղակայել է 321-րդ հետեւակային բրիգադը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Իմամ զաման» մեքենայացված բրիգադը, ինչպես նաև հետախուզական ռադարներ, Mersad հակաօդային պաշտպանության համակարգը, «Tor M1» և այլն: