Իրանի խորհրդարանի անդամները վանկարկել են «Մահ Ամերիկային» կարգախոսը
https://parstoday.ir/hy/news/iran-i127723-Իրանի_խորհրդարանի_անդամները_վանկարկել_են_Մահ_Ամերիկային_կարգախոսը
Իրանի իսլամական խորհրդարանի անդամները, Թեհրանում ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավման տարեդարձի նախօրեին վանկարկել են «Մահ Ամերիկային» կարգախոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2020 07:35 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի անդամները, Թեհրանում ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավման տարեդարձի նախօրեին վանկարկել են «Մահ Ամերիկային» կարգախոսը:

39 տարի առաջ՝ 1979 թվականի նոյեմբերի 4-ին, հեղափոխական ուսանողները գրավեցին Թեհրանում ԱՄՆ-ի լրտեսության որջի վերածված դեսպնատունը ՝ ի նշան բողոքի Իրանի իսլամական հեղափոխության նկատմամբ ԱՄՆ-ի բազմաթիվ դավերի դեմ:  

Երկուշաբթի օրը կայացած նիստում, իրանի խորհրդարանի փոխխոսնակ  Ամիրալի Հաջիզադեն հայտարարել է. «Այս օրն ԱՄՆ-ի ծավալապաշտական ու բռնատիրական նկրտումների և աշխարհի բռնատեր ուժերի պարտության խորհրդանիշն է:  Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը շարունակվում է արդեն շուրջ մեկ դար»:

Նշելով, որ Իրանի մեծ ժողովրդի հետ ԱՄՆ-ի թշնամության բնույթն այս տարիների ընթացքում չի փոխվել, Հաջիզադեն հավելել է. «Իրանի ժողովուրդը լավ գիտի, որ այլ երկրների, հատկապես Իրանի ժողովրդի անկախության դեմ ուղղված ԱՄՆ-ի ռազմավարական քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրելու, անկախ նրանից՝ այդ երկիրը ղեկավարում են դեմոկրատները, թե՝ հանրապետականները»: