Իրանի խորհրդարանի անդամները վանկարկել են «Մահ Ամերիկային» կարգախոսը
Իրանի իսլամական խորհրդարանի անդամները, Թեհրանում ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավման տարեդարձի նախօրեին վանկարկել են «Մահ Ամերիկային» կարգախոսը:
39 տարի առաջ՝ 1979 թվականի նոյեմբերի 4-ին, հեղափոխական ուսանողները գրավեցին Թեհրանում ԱՄՆ-ի լրտեսության որջի վերածված դեսպնատունը ՝ ի նշան բողոքի Իրանի իսլամական հեղափոխության նկատմամբ ԱՄՆ-ի բազմաթիվ դավերի դեմ:
Երկուշաբթի օրը կայացած նիստում, իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ամիրալի Հաջիզադեն հայտարարել է. «Այս օրն ԱՄՆ-ի ծավալապաշտական ու բռնատիրական նկրտումների և աշխարհի բռնատեր ուժերի պարտության խորհրդանիշն է: Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը շարունակվում է արդեն շուրջ մեկ դար»:
Նշելով, որ Իրանի մեծ ժողովրդի հետ ԱՄՆ-ի թշնամության բնույթն այս տարիների ընթացքում չի փոխվել, Հաջիզադեն հավելել է. «Իրանի ժողովուրդը լավ գիտի, որ այլ երկրների, հատկապես Իրանի ժողովրդի անկախության դեմ ուղղված ԱՄՆ-ի ռազմավարական քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրելու, անկախ նրանից՝ այդ երկիրը ղեկավարում են դեմոկրատները, թե՝ հանրապետականները»: