Իրանի խորհրդարանի նախագահ. ԻԼԻՊ-ի հանցագործությունների համար պատասխանատու են այդ խմբին հովանավորողները
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը երեքշաբթի երեկոյան «#Աֆղանստան_ցավակցումենք» հեշթեգով Թվիթերում գրել է, որ ԻԼԻՊ-ի բոլոր հանցագործությունների համար պատասխանատու են այն հիմնած ամերիկացի և սիոնիստ մարդասպանները, և տարածաշրջանում նրանց աջակիցները:
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության հաղորդման, Ղալիբաֆը հավելել է. «Այս հանցագործներից յուրաքանչյուրին ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկված յուրաքանչյուր քայլն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման և խաղաղության դեմ»:
Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Աֆղանստանի երեխաների դեմ ահաբեկիչների հանցագործությունները ցավ են պատճառում բոլորին, համոզմունք հայտնելով, որ Աֆղանստանի նախանձախնդիր և ռազմատենչ երիտասարդությունը երկրից վերջնականապես կհեռացնի ահաբեկչության հովանավոր օկուպանտներին:
Երկուշաբթի օրը Քաբուլի համալսարանի վրա իրականացված ահաբեկչության արդյունքում 22 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել. Այս հարձակման արդյունքում զոհվածների ու վիրավորների մեծ մասը ուսանողներ են: