Իրանի խորհրդարանի նախագահ. ԻԼԻՊ-ի հանցագործությունների համար պատասխանատու են այդ խմբին հովանավորողները
https://parstoday.ir/hy/news/iran-i127808-Իրանի_խորհրդարանի_նախագահ._ԻԼԻՊ_ի_հանցագործությունների_համար_պատասխանատու_են_այդ_խմբին_հովանավորողները
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը երեքշաբթի երեկոյան «#Աֆղանստան_ցավակցումենք» հեշթեգով Թվիթերում գրել է, որ ԻԼԻՊ-ի բոլոր հանցագործությունների համար պատասխանատու են այն հիմնած ամերիկացի և սիոնիստ մարդասպանները, և տարածաշրջանում նրանց աջակիցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2020 07:46 Asia/Tehran

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը երեքշաբթի երեկոյան «#Աֆղանստան_ցավակցումենք» հեշթեգով Թվիթերում գրել է, որ ԻԼԻՊ-ի բոլոր հանցագործությունների համար պատասխանատու են այն հիմնած ամերիկացի և սիոնիստ մարդասպանները, և տարածաշրջանում նրանց աջակիցները:

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության հաղորդման, Ղալիբաֆը հավելել է. «Այս հանցագործներից յուրաքանչյուրին ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկված յուրաքանչյուր քայլն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման և խաղաղության դեմ»:

Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Աֆղանստանի երեխաների դեմ ահաբեկիչների հանցագործությունները ցավ են պատճառում  բոլորին, համոզմունք հայտնելով, որ Աֆղանստանի նախանձախնդիր և ռազմատենչ երիտասարդությունը երկրից վերջնականապես կհեռացնի ահաբեկչության հովանավոր օկուպանտներին:

Երկուշաբթի օրը Քաբուլի համալսարանի վրա իրականացված ահաբեկչության արդյունքում 22 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել. Այս հարձակման արդյունքում զոհվածների ու վիրավորների մեծ մասը ուսանողներ են: