Գեներալ Սոլեյմանիի սպանության հեղինակները պատասխանատու են Քաբուլից մինչև Վիեննա տարածված անապահովության համար
Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Քաբուլից Վիեննա անապահովության մեղավորներն ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ կռվող գեներալ Սոլեյմանիի սպանության հեղինակներն են:
Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին Թվիթերի իր միկրոբլոգում Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի լուսանկարը տեղադրելով, գրել է. «Աշխարհն առանց գեներալ Սոլեյմանիի ավելի ապահով չի լինելու և այս անապահովության համար պատասխանատու են նրանք, ովքեր տմարդորեն արձակեցին նրա սպանության հրամանը: Նա, ով քաջաբար կռվեց ԻԼԻՊ-ի դեմ և տարածաշրջանին, Եվրոպային ու ԱՄՆ-ին անվտանգություն պարգևեց»:
Երկուշաբթի օրը երեք զինված անձինք ներխուժել են Քաբուլի համալսարան: Ռումբի պայթյունի արդյունքում սպանվել է 22 և վիրավորվել ավելի քան 40 ուսանող:
Իսկ երկուշաբթի գիշեր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հրազենային հարձակումների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել և 23-ը վիրավորվել են: