Գեներալ Սոլեյմանիի սպանության հեղինակները պատասխանատու են Քաբուլից մինչև Վիեննա տարածված անապահովության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i127811-Գեներալ_Սոլեյմանիի_սպանության_հեղինակները_պատասխանատու_են_Քաբուլից_մինչև_Վիեննա_տարածված_անապահովության_համար
Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Քաբուլից Վիեննա անապահովության մեղավորներն ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ կռվող գեներալ Սոլեյմանիի սպանության հեղինակներն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2020 09:05 Asia/Tehran

Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Քաբուլից Վիեննա անապահովության մեղավորներն ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ կռվող գեներալ Սոլեյմանիի սպանության հեղինակներն են:

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին Թվիթերի իր միկրոբլոգում Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի լուսանկարը տեղադրելով, գրել է. «Աշխարհն առանց գեներալ Սոլեյմանիի ավելի ապահով չի լինելու և այս անապահովության համար պատասխանատու են նրանք, ովքեր տմարդորեն արձակեցին նրա սպանության հրամանը: Նա, ով քաջաբար կռվեց ԻԼԻՊ-ի դեմ և տարածաշրջանին, Եվրոպային ու ԱՄՆ-ին անվտանգություն պարգևեց»:

Երկուշաբթի օրը երեք զինված անձինք ներխուժել են Քաբուլի համալսարան: Ռումբի պայթյունի արդյունքում սպանվել է  22  և վիրավորվել ավելի քան 40 ուսանող:

Իսկ երկուշաբթի գիշեր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հրազենային հարձակումների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել և 23-ը վիրավորվել են: