Տեղի է ունեցել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային համազարկային կայանքի շնորհանդեսը
Այսօր տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի ռակտիվ հեռահար բալիստիկ հրթիռների կայանքի և խելացի համակարգի շնորհանդեսը:
Չորեքշաբթի օրը կայացած արարողության ժամանակ, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին ասել է. «Այս կայանքը հստակ նշված ընդմիջումներով միաժամանակ կամ հաջորդաբար հրթիռներ արձակելու հնարավորություն ունի է, ինչը մարտավարական կարևոր նշանակություն ունի»:
Գեներալ Սալամին հավելել է, որ հրթիռային հզորությունն Իրանի ժողովրդի կամքի դրսևորումն է և իրանական հրթիռները թռիչքի ժամանակ ցնցում են թշնամու մարմինը:
Նա նշել է, որ Իրանի հրթիռային ուժը իսլամական հանրապետության գոյատևման և կանխարգելման ուժի երաշխիքն է, հավելելով, որ թշնամիների ուժն անկում է ապրում:
Գեներալ-մայոր Սալամին ընդգծել է, «Ձեր ձեռքը միշտ պահեք ձգանի վրա: քանի որ թշնամիները երբեմն սպառնում են մեզ և պետք է նրանց զսպել ու մեր զինված ուժերի հոգեբանական, տեխնիկական,մարտավարական, գործնական, և ռազմավարական գերակայությունն ապացուցել նրանց»: