Գեներալ Հեյդարի. Իրանի հյուսիսարևմտյան սահմաններն ապահով են
https://parstoday.ir/hy/news/iran-i127946-Գեներալ_Հեյդարի._Իրանի_հյուսիսարևմտյան_սահմաններն_ապահով_են
ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում, հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Բաքվի և Երևանի միջև բանակցությունների միջոցով:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 06:11 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում, հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Բաքվի և Երևանի միջև բանակցությունների միջոցով:

Քիումարս Հեյդարին մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի  միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ընթացող  հակամարտության կապակցությամբ: Նա հայտարարել է. «Ադրբեջանը և Հայաստանը պետք է հարգեն միջազգային իրավունքը, պաշտպանեն միջազգային սահմանները և խնդիրները լուծեն երկխոսության ու բանակցությունների միջոցով»:

Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության, բրիգադային գեներալ Հեյդարին նշել է.«Տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքականության պահպանումն Իրանի կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չպետք է փորձի փոխել այն»:

Իրանի բանակի հրամանատարը հավելել է, որ երկրի սահմանային շրջաններում բանակային ստորաբաժանումներ տեղակայելու հիմնական նպատակը  սահմանների պաշտպանությունն է: Նրա խոսքերով. «Բանակը, կանգնած է ժողովրդի կողքին ու ապահովելու է նրա անվտանգությունն ու խաղաղությունը»:

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին շրջանը 135 կմ երկարությամբ ընդհանուր սահման ունի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր փուլի սկզբից ի վեր, տասնյակ ականներ են ընկել Իրանի տարածքում, մասնավորապես Խոդաաֆարին շրջանում: