Զարիֆը ներկա է գտնվել Բոլիվիայի նոր նախագահի երդմնակալության արարողությանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը ներկա է գտնվել Բոլիվիայի նոր նախագահ Լուիս Արսեի երդմնակալության արարողությանը:
Զարիֆը շնորհավորել է Լուիս Արսեին՝ Բոլիվիայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
ԻԻՀ ԱԳ նախարարը, ով շաբաթ երեկոյան ժամանել էր Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պաս, նախքան արարողությունը, հանդիպել էր նորընտիր նախագահ Լուիս Արսեի հետ: Հանդիպման ընթացքում, Զարիֆն ընդգծել է երկկողմ կապերն ամրապնդելու և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնած է Բոլիվիայի կառավարության և ժողովրդի կողքին:
Լուիս Արսեն շնորհակալություն է հայտնել Իրանի արտգործնախարարին՝ երդմնակալությանը մասնակցելու համար և հավելել, որ Լա Պասը ցանկանում է ամրապնդել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ: