Իրանական «Արև » ֆիլմը առաջադրվել է Օսկար մրցանակի
Նոյեմբեր 09, 2020 08:19 Asia/Tehran
Իրանական կինոյի ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին, ռեժիսոր Մաջիդ Մաջիդիի «Արև» ֆիլմն ընտրել է 2021 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանն առաջադրելու համար:
Ժյուրիին ընտրության համար ներկայացվել էին Մաջիդ Մաջիդիի «Արևը», Մոհամմադ Հոսեյն Մահդավյանի «Ընկույզի ծառը» և Մասուդ Բախշիի «Յալդա» ֆիլմերը:
«Արև» ֆիլմն անդրադառնում է աշխատող երեխաների խնդրրին: Ֆիլմի գլխավոր հերոս Ռուհոլլահ Զամանին Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Զարգացող տաղանդ» մրցանակին:
«Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի հաջորդ տարվա մայիսի 1-ին: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, մրցանակաբաշխությունը կանցկացվի սահմանված ժամկետից երկու ամիս ուշացումով: