Թախթարվանչի. Միակողմանի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործության խորհրդանիշ են
https://parstoday.ir/hy/news/iran-i128866-Թախթարվանչի._Միակողմանի_պատժամիջոցները_մարդկության_դեմ_ուղղված_հանցագործության_խորհրդանիշ_են
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին չորեքշաբթի օրը կայացած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցները պետք է չեղարկվեն, հավելելով. «Միակողմանի հարկադրանքի միջոցները, ներառյալ պատժամիջոցները, խոչընդոտում են տնտեսության զարգացմանը, ինչպես նաև ֆինանսական համակարգերի, արտաքին պահուստների, և նույնիսկ սննդի ու դեղամիջոցների հասանելիությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2020 06:35 Asia/Tehran
  • Թախթարվանչի. Միակողմանի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված  հանցագործության խորհրդանիշ են

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին չորեքշաբթի օրը կայացած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցները պետք է չեղարկվեն, հավելելով. «Միակողմանի հարկադրանքի միջոցները, ներառյալ պատժամիջոցները, խոչընդոտում են տնտեսության զարգացմանը, ինչպես նաև ֆինանսական համակարգերի, արտաքին պահուստների, և նույնիսկ սննդի ու դեղամիջոցների հասանելիությունը»:

Անդրադառնալով մարդու իրավունքների վրա պատժամիջոցների բացասական ազդեցության վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողի զեկույցին,  Թախթռավանչին հավելել է. «Պատժամիջոցներն ուղղված են երեխաների, հիվանդների, ծերերի և աղքատների  դեմ և ունեն մարդասիրական ծանր հետևանքներ, որոնք կարող են վերածվել հումանիտար ճգնաժամի»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչն անդրադարձել է նաև կորոնավիրուսի համաճարակի պայմաններում  պատժամիջոցների բացասական հետևանքներին և խոսելով  Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի 40-ամյա պատժամիջոցների մասին, նշել է. «Իրանի նկատմամբ այսօր կիրառվում են երբևիցէ որևէ երկրի նկատմամբ կիրառված ամենալայնածավալ պատժամիջոցները: Պատժամիջոցները  խոչընդոտում են կորոնավիրուսի համաճարակի դեմ Իրանի պայքարին»: