Ռեիսի. ԱՄՆ-ն պետական ահաբեկչության բացահայտ նմուշ է
(last modified Tue, 29 Dec 2020 14:02:32 GMT )
Դեկտեմբեր 29, 2020 17:32 Asia/Tehran
  • Ռեիսի. ԱՄՆ-ն պետական ահաբեկչության բացահայտ նմուշ է

Իրանի դատական իշխանության ղեկավարը ԱՄՆ-ին համարել է պետական ահաբեկչության բացահայտ նմուշ:

Երեքշաբթի օրը, Իրաքի դատական գերագույն խորհրդի ղեկավար Ֆայեղ Զեյդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գեներալ Սուլեյմանիի, Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի ու նրանց զինակիցների սպանության գործը հետապնդելու համար շնորհակալություն հայտնելով այս երկրի դատական ոլորտի ղեկավարներին Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին իրար շաղախված ու անբաժանելի է համարել Իրանի ու Իրաքի անվտանգությունները, ասելով.«Այսօր մենք ականատես ենք լինում Իրանի և Իրաքի լուրջ կամքին` համատեղ պայքարել լարվածություն առաջացնող և անվտանգությունը խափանող գործոնների դեմ»:

Իրանի դատական իշխանության ղեկավարը անցյալ տարվա ահաբեկչական գործողությունն համարել է Իրանի և Իրաքի առաջխաղացումը կասեցնելուն ուղղված քայլ ու կարևորելով ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը, նշել է.«Բաղդադում անցյալ տարվա ահաբեկչության հեղինակներին, կազմակերպիչներին և մարդասպաններին պատժելու վերաբերյալ առանց խտրականության և առանց բացառության արդարության իրականացումը Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական և անփոփոխ քաղաքականությունն է»:

Ռեիսին ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը անապահովությունից բացի այլ արդյունք չի ունեցել և տարածաշրջանում լարվածության ու անվտանգության խափանման գործոն է եղել»:

Հեռախոսային զրույցի ընթացքում Իրաքի դատական գերագույն խորհրդի ղեկավարը նույնպես կարևորել է նահատակներ Սուլեյմանիի ու Աբու Մահդիի սպանության գործում առանց խտրականության արդարության լիաքժեք գործադրումը»: