Զարիֆ. Տարածաշրջանում ցանկացած արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները
ԻԻՀ ԱԳ նախարարը, Կատարի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, շեշտել է, որ տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն՝ կայունություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ: Նա զգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդիր քայլերի հետևանքների մասին:
Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Կատարի ԱԳՆ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին, երեքշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր և տարածաշրջանային զարգացումները:
Ներկայացնելով ԻԻՀ տեսակետը տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությամբ, առանց արտաքին միջամտության և խուսափելով ցանկացած լարվածությունից, կայունություն և անվտանգություն հաստատելու կապակցությամբ, Զարիֆն անդրադարձել է նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի կասկածելի և սադրիչ քայլերին: Նա ընդգծել է, որ ցանկացած արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը կրելու է Վաշինգտոնը: