Քեմալվանդի. Ատոմային էներգիայի կազմակերպությունը տեխնիկապես կիրառում է պատժամիջոցները չեղարկելու մասին օրենքը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը ասել է. «Կազմակերպությունը տեխնիկապես գործադրում է պատժամիջոցները 100 տոկոսով վերացնելու մասին օրենքը»:
Խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու և պատժամիջոցները չեղարկելու համար ռազմավարական քայլ» օրենքին, Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն իր տեխնիկական աշխատանքներն իրականացնում է սույն օրենքին համապատասխան՝ անկախ նրանից, թե ինչպես են կազմվել պատժամիջոցների վերացման մասին օրենքի կատարման կանոնակարգերը»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հավաստիացրել է, որ ստեղծված իրավիճակում գործերն ընթանում են այնպես, որ Ատոմային էներգիայի կազմակերպությունը 100 տոկոսով տեխնիկապես կատարի օրինական պահանջները:
Անդրադառնալով հանձնառությունների չկատարվելու դեպքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քննիչներին աշխատանքից ազատելու մասին որոշ հայտարարություններին, Քեմալվանդին ասել է. «Օրենքի համաձայն, պատժամիջոցները չչեղարկվելու դեպքում, կդադարեցվի լրացուցիչ արձանագրության կամավոր իրագործումը»: