Իրան. Սաուդյան Արաբիան տարածաշրջանում ունի ապակայունացնող ամենաշատ զենքերը
https://parstoday.ir/hy/news/iran-i131324-Իրան._Սաուդյան_Արաբիան_տարածաշրջանում_ունի_ապակայունացնող_ամենաշատ_զենքերը
Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում և ՄԱԿ-ում Իրանի դեսսպանը և մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Սաուդյան Արաբիան, որպես իր հարևանների դեմ պատերազմ և ագրեսիա հրահրող կոալիցիայի ղեկավար, տարածաշրջանում ունի ապակայունացնող ամենաշատ զենքերը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 20, 2021 11:30 Asia/Tehran
  • Իրան. Սաուդյան Արաբիան տարածաշրջանում ունի ապակայունացնող ամենաշատ զենքերը

Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում և ՄԱԿ-ում Իրանի դեսսպանը և մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Սաուդյան Արաբիան, որպես իր հարևանների դեմ պատերազմ և ագրեսիա հրահրող կոալիցիայի ղեկավար, տարածաշրջանում ունի ապակայունացնող ամենաշատ զենքերը»:

Էսմայիլ Բաղայի Համանեն, երեքշաբթժի օրն անդրադառնալով տարածաշրջանն ապակայունացնելու Սաուդյան Արաբիայի նախկին փորձին, հայտարարել է. «Զինաթափման  խորհրդաժողովին  Սաուդյան Արաբիայի ներկայությունը  որպես դիտորդ անդամ և այդ երկիր անդամակցությունն այս կառույցին, հակասում է Ռիադի նպատակներին ու ծրագրերին»:

Բաղայի Համանեն հավելել է. «Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրությունների մասնակցությունը  զինաթափման խորհրդաժողովին թույլ չտալուն ուղղված Իրանի գործողությունները պայմանավորված են այս խորհրդաժողովի՝ որպես միջուկային զինաթափման ոլորտում միակ միջազգային բազմակողմ կառույցի,  դիրքորոշման պահպանման վերաբերյալ Իրանի մտահոգություններով»:

Համանեի խոսքերով. «Սաուդյան Արաբիան,  որպես տարածաշրջանի երկիր, որը  միջազգային համապատասխան մարմինների վերահսկողությունից հեռու կասկածելի միջուկային ծրագիր է իրականացնում,  չի կարող կառուցողական ներկայություն ունենալ զինաթափման վերաբերյալ քննարկումներում»: