Իրանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i132640-Իրանի_և_Հնդկաստանի_պաշտպանության_նախարարները_կարևորել_են_երկկողմ_համագործակցության_ընդլայնումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի պաշտպանության նախարարները բանակցել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության շուրջ: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2021 12:55 Asia/Tehran
  • Իրանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը

Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի պաշտպանության նախարարները բանակցել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության շուրջ: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Հինգշաբթի օրը, Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ երկու երկրներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է. «Համագործակցության ընդլայնման, ներառյալ՝ տարածաշրջանային ու միջազգային երկկողմ անվտանգության պաշտպանության ոլորտներում երկու երկրում առկա պոտենցիալների օգտագործումը բխում է տարածաշրջանի շահերից և  անհրաժեշտություն է»:

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը նույնպես կարևորել է երկու երկրների  հարաբերությունների պահպանման ու զարգացման անհրաժեշտությունը, հատկապես պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ժամանակ կողմերը  կարևորել են Իրանի և Հնդկաստանի  երկկողմ համագործակցության ընդլայնումը:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը երեքշաբթի օրը մեկնել է Հնդկաստան, որտեղ հանդիպել է այդ երկրի պաշտպանական գերատեսչության պաշտոնյաների հետ: Նա մասնակցել  է  Բանգալորի ավիացիայի ցուցահանդեսի և ավիաշոուի բացման արարողությանը: