Իրանը ողջունում է Կատարի դերը՝ տարածաշրջանային երկխոսության մեխանիզմի ստեղծման գործում
Փետրվար 11, 2021 18:14 Asia/Tehran
Դոհայում Իրանի դեսպանն ասել է.«Իրանը ողջունում է Կատարի դերը՝ տարածաշրջանային երկխոսության մեխանիզմի ստեղծման գործում»:
Համիդ Ռեզա Դեհղանին ասել է.«Թեհրանը ողջունում է տարածաշրջանային երկխոսության մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ Կատարի ջանքերը»:
Կարևորելով ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ, Կատարում Իրանի դեսպանն ասել է.«Իրանն սպասում է, որ Բայդենը կվերադառնա այն համաձայնագիր, որից դուրս է եկել Թրամփի կառավարությունը»:
Կատարի ԱԳ նախարար Մոհամմադ Բին Աբդոլռահմանը, Իսպանիայի ԱԳ նախարարի հետ վերջերս կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Կատարը շարունակում է իր շփումները Իրանի և ԱՄՆ-ի հետ՝ լարվածությունը վերացնելու նպատակով:
Պիտակ