Ռոհանի. Տարածաշրջանի երկրների համագործակցությամբ, հնարավոր է հաստատել խաղաղություն և անվտանգություն
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Տարածաշրջանի երկրների համագործակցությամբ, հնարավոր է հաստատել խաղաղություն և անվտանգություն»:
Երկուշաբթի օրը, Կատարի ԱԳ նախարար Մոհամմադ բեն Աբդուլ Ռահման Ալ-Թանիի հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է. «Տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր է հաստատել միայն տարածաշրջանի երկրների միջև համագործակցության, երկխոսության և համընթաց քայլելու շնորհիվ»:
Նա հավելել է. «Այսօր ամբողջ աշխարհի համար պարզ է, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է և այդ երկրի նոր կառավարությունն այլ երլք չունի, քան փոխհատուցել նախկինների սխալները և կատարել իր օրինական պարտավորությունները»:
Ընդգծելով հակաիրանական պատժամիջոցների չեղարկման և Վաշինգտոնի՝ ՀԳՀԾ վերադառնալու անհրաժեշտությունն ԻԻՀ նախագահը նշել է. «Երբ հակաիրանական պատժամիջոցները չեղարկվեն և ԱՄՆ-ն վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարմանն Իրանն անմիջապես կվերադառնա համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների գործադրմանը»:
Կատարի ԱԳ նախարար Մոհամմադ բեն Աբդուլ Ռահման Ալ-Թանին, բարձր գնահատելով Իրանի աջակցությունն ու համագործակցությունն այդ երկրի դեմ կիրառված պատժամիջոցների պայմաններում, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնագիր վերադառնալուց հետո, բոլոր խնդիրները ՀԳՀԾ-ի շրջանակներում կլուծվեն և պատժամիջոցները կչեղարկվեն: Նա հավելել է, որ Կատարը պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացին: