Գրոսսի. Եթե Իրանի պատժամիջոները չչեղարկվեն, ամեն ինչ կկործանվի
Փետրվար 24, 2021 07:13 Asia/Tehran
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անդրադառնալով Իրանի կողմից Լրացուցիչ արձանագրությունների գործադրման կասեցմանը, նշել է. «Եթե պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ համաձայնություն չկայանա, ամեն ինչ կկործանվի»:
Ռաֆայել Գրոսսին երեքշաբթի օրը հայտարարել է. «Եթե Իրանի հետ վերջին համաձայնությունը ձեռք չբերվեր, Թեհրանը կարող էր անդառնալի քայլեր անել»:
Նա հավելել է. «Համաձայնությունը մեզ թույլ է տալիս այս ընթացքում վերահսկել կարևոր միջուկային գործողությունները, սակայն ոչ բոլորը»:
Գործակալության գլխավոր տնօրենը հավելել է. «Սա քաղաքական, իրավական կամ պաշտոնական համաձայնություն չէ: Սա փոխըմբռնման հուշագիր է»:
Պիտակ