Սպիտակ տան հակամարդկային պատժամիջոցներն ահաբեկլչական գործիք են՝ ուղղված ազգերի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i134452-Սպիտակ_տան_հակամարդկային_պատժամիջոցներն_ահաբեկլչական_գործիք_են_ուղղված_ազգերի_դեմ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականը հայտարարել է, որ Սպիտակ տան հակամարդակյին պատժամիջոցներն ահաբեկչական գործիք են՝ ուղղված ազգերի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2021 05:26 Asia/Tehran
  • Սպիտակ տան հակամարդկային պատժամիջոցներն ահաբեկլչական գործիք են՝ ուղղված ազգերի դեմ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականը հայտարարել է, որ Սպիտակ տան հակամարդակյին պատժամիջոցներն ահաբեկչական գործիք են՝ ուղղված ազգերի դեմ:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Թեհրանում Զիմբաբվեի դեսպան Քրիստոֆեր Մապանգայի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է. «Սպիտակ տան և որոշ եվրոպական երկրների անօրինական ու անմարդկային պատժամիջոցները վերածվել են տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ Զիմբաբվեի ժողովրդի դեմ ուղղված ահաբեկչական  գործիքի»:

Ամիր Աբդոլլահյանը դաապարտել է իմպերիալիստական երկրների կողմից  աֆրիկյան երկրների ռեսուրսների թալանը և այդ երկրների ժողովուրդներին աղքատության մեջ պահելու նրանց քաղաքականությունը, հավելելով, որ իսլամական խորհրդարանի մասնագիտական հանձնաժողովները պատրաստ են համագործակցել Զիմբաբվեի հետ, հատկապես տնտեսական ոլորտում: Նա նաև կարևորել է  երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի միջև երկխոսությունը: