ԱՄՆ-ի և Եվրոպայի քայլերը սպառնում են Իրան-ՄԱԳԱՏԷ համաձայնությանը
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անվտանգության հանձնախմբի նախագահ Աբբաս Գոլռուն ԱՄՆ-ի և Եվրոպայի քայլերը վտանգավոր է համարել Իրան-ՄԱԳԱՏԷ համաձայնության համար:
Կիրակի օրը, Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադարնալով ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի մասին, Աբբաս Գոլռուն ասել է.«ԱՄՆ-ն է ՀԳՀԾ-ից դուրս եկել և պետք է հակաիրանական բոլոր պատժամիջոցները չեղարկելով, վերադառնա համաձայնություն»:
Կարևորելով «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական քայլ» օրենքի իրագործումը, Գոլռուն ասել է.«Անիմաստ է Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի երկդիմի խաղը և Իրանի իսլամական խորհրդարանը ամուր կանգնած է և պահանջում է ոչ միայն Իրանի շահերի ապահովումը, այլև կողմերի միջոցով հանձնառությունների հարգումը»:
2018թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի կամայական և ապօրինի դուրս գնալուց հետո, վավերացնեով պատժամիջոցների չեղարկման օրենքն Իրանի իսլամական խորհրդարանը կառավարությանը պարտադրեց ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները շարունակվելու դեպքում, սահմանափակել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը և քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ի շրջանակում հանձնառությունների նվազեցման ուղղությամբ: