Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար. ԻԻՀ քաղաքականությունն ակտիվ դիմադրությունն է
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունն ակտիվ դիմադրությունն է:
Երկուշաբթի օրը, ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Ազիզ Նասիրզադեն, տարբեր տեսակի ծանր տրանսպորտային ինքնաթիռների և ուղղաթիռներով օդուժի համալրման արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Իրանի ավիացիոն արդյունաբերությունը դինամիկ և ակտիվ, նորարարական և ինքնաբավ, ինչպես նաև հուսալի՝ գործողությունների ոլորտում»:
Նա հավելել է.«Դիմադրություն նշանակում է անշարժ չմնալ և առաջընթաց ունենալ, ինչը կարելի է տեսնել Իրանի պաշտպանական արդյունաբերության մեջ»:
Երկուշաբթի օրը Իրանի զինված ուժերին են հանձնվել Պաշտպանության նախարարության և զինված ուժերի աջակցության նախարարության ավիացիոն արդյունաբերության տարբեր տեսակի ռազմական ինքնաթիռներ և ծանր տրանսպորտային ու վերականգնված ուղղաթիռներ: