Ձեռարվեստ, իրանական ինքնատիպ արվեստի պահպանում
https://parstoday.ir/hy/news/iran-i134938-Ձեռարվեստ_իրանական_ինքնատիպ_արվեստի_պահպանում
Իրանի Ֆարս նահանգի կենտրոնական Շիրազ քաղաքը, պատմական զբոսաշրջության և գրական ոլորտներում բազմաթիվ պոտենցիալներ ունենալուց բացի, հայտնի է նաև ձեռագործ աշխատանքների բազմազանությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2021 14:53 Asia/Tehran

Իրանի Ֆարս նահանգի կենտրոնական Շիրազ քաղաքը, պատմական զբոսաշրջության և գրական ոլորտներում բազմաթիվ պոտենցիալներ ունենալուց բացի, հայտնի է նաև ձեռագործ աշխատանքների բազմազանությամբ:

Շիրազում կան ձեռարվեստի տարբեր կենտրոններ, որտեղ շիրազցի արվեստագետներն ի ցույց են դնում իրենց հմտություններն ու ձեռքի աշխատանքները:

Շիրազում գործում են փորագրության, նկարչության, մանրանկարչության և յոթ գույնի սալիկների արհեստանոցներ, որոնցում նկարիչներն ու վարպետները, բացի ձեռագործ աշխատանքներ արտադրելուց, ուսուցանում և պահպանում են իրանական   ինքնատիպ արվեստը:

Շիրազն Իրանի  ամենակարևոր տուրիստական ​​ուղղություններից մեկն է և ունենալով պատմական և գրական զբոսաշրջային զանազան գրավչություններ  հետաքրքրում է տեղական և օտարերկրյա զբոսաշրջիկներին: