Խաթիբզադե. ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու համար բանակցությունների կարիք չկա
https://parstoday.ir/hy/news/iran-i134988-Խաթիբզադե._ԱՄՆ_ի_ՀԳՀԾ_վերադառնալու_համար_բանակցությունների_կարիք_չկա
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու համար բանակցությունների կարիք չկա և ԱՄՆ-ն է, որ միակողմանիորեն դուրս է եկել այս համաձայնությունից»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 04, 2021 11:57 Asia/Tehran
  • Խաթիբզադե. ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու համար բանակցությունների կարիք չկա

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու համար բանակցությունների կարիք չկա և ԱՄՆ-ն է, որ միակողմանիորեն դուրս է եկել այս համաձայնությունից»:

Ալ-Ջազիրա ալիքին տված հարցազրույցում, Իրանի ԱԳՆ խոսնակ  Սաիդ Խաթիբզադեն, իր կարծիքն է հայտնել տարբեր, այդ թվում՝ միջուկային համաձայնության ու տարածաշրջանային խնդիրների կապակցությամբ:

Խաթիբզադեն նախ անդրադարձել է միջուկային համաձայնության խնդրին և ասել, որ Վաշինգտոնի ու եվրոպական երկրների կողմից հանձնառությունների իրագործման դեպքում, Իրանը նույնպես կվերադառնա ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանը և Վաշինգտոնի՝ միջուկային համաձայնություն վերադառնալու համար բանակցությունների կարիք  չկա»:

Նա շեշտել է.«Միջուկային խնդրի կարգավորման լավագույն ելքը դիվանագիտական լուծումն է և Իրանը կպատասխանի ցանկացած նախաձեռնության: Նախ ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ և դրանից հետո կարող է մասնակցել բանակցությունների»:

Շարունակելով խոսքը, Խաթիբզադեն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին: Նա նախ անդրադարձել է Իրաքում տեղի ունեցած հրթիռակոծություններին և նշել. «Այս հարձակումները կասկածելի են և որոշ փաստեր վկայում են դրանցում Սիոնիստական ռեժիմի մասնակցության մասին»: