ԻԻՀ գերագույն առաջնորդ. Բնապահպանական գործունեությունը կրոնական և հեղափոխական գործունեություն է
ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է, որ բնապահպանական գործունեությունը կրոնական և հեղափոխական գործունեություններ է և չպետք է այն դիտել որպես շքեղ կամ դեկորատիվ աշխատանք:
Ծառ տնկելու օրվա և բնական պաշարների շաբաթվա կապակցությամբ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ն Վ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ օրը երկու պտղատու տնկիներ է տնկել: Առաջբնորդի խոսքերով. «Բույսերն ու կանաչ տարածքը կարևոր նշանակություն ունեն մարդկային կյանքի և քաղաքակրթության կառուցման հարցում»:
Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով շրջակա միջավայրին ուշադրություն դարձնելու հոգևոր և կրոնական արմատներին, նշել է. «Ծառ տնկելն այն առաքինություններից է, որի մասին խոսվում է իսլամի սուրբ օրենքում»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նաև ընդգծել է շրջակա միջավայրի կարևորությունը երկրի Սահմանադրության մեջ, Իրանի կլիմայական և կենսաբազմազանությունը համարելով հարմար հարթակ՝ շրջակա միջավայրի ոլորտում հասարակության և հատկապես երիտասարդների ակտիվացման համար:
Այաթոլլահ Խամենեին ափսոսանք հայտնելով շահամոլ մարդկանց կողմից անտառների, բնական պաշարների ու ստորգետնյա ջրերի ոչնչացման կապակցությամբ, հավելել է.«Բնության ոչնչացումը մեծ աղետ է, որը սպառնում է մարդկության ապագային: Ուստի երկրի պաշտոնյաները և ամբողջ ժողովուրդը պետք է պայքարեն այդ երևույթի դեմ»:
Անդրադառնալով կորոնավիրուսի հարցին, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Անցյալ տարի Նովռուզին, մարդիկ պահպանեցին առոջղապահական ցուցումները և երկրից հեռացրին մեծ աղետը: Բայց այս տարի վտանգն ավելի մեծ է ու ավելի է տարածվում, ուստի այս տարի ևս ժողովուրդը պետք է հետևի առողջապահական բոլոր ցուցումներին»: