Իրանի փոխարտգործնախարար. ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի միակ ուղին բոլոր պատժամիջոցների չեղարկումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i135284-Իրանի_փոխարտգործնախարար._ՀԳՀԾ_ԱՄՆ_ի_վերադարձի_միակ_ուղին_բոլոր_պատժամիջոցների_չեղարկումն_է
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում ՀԳՀԾ վերադառնալուն, ապա պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2021 05:27 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարար. ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի միակ ուղին բոլոր պատժամիջոցների չեղարկումն է

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում ՀԳՀԾ վերադառնալուն, ապա պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները:

Կիրակի օրը, Նորվեգիայի Սիրիայի և Իրաքի հարցերով հատուկ բանագնաց Հերալդաստադի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է. «Եթե Միացյալ Նահանգները լուրջ է վերաբերվում ՀԳՀԾ վերադառնալուն, ապա այդ երկրի նախորդ կառավարության կողմից սահմանված պատժամիջոցները պետք է վերացվեն: Այնուհետև, համապատասխան ստուգումներցի հետո, Իրանը կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը»:

Արաղչին հավելել է. «Հարևան երկրներում  անվտանգությունն ու կայունությունը շատ կարևոր են Իրանի Իսլամական Հանրապետության համար, և Իրանը ջանք չի խնայի այս ուղղությամբ»: 

Սիրիայի և Իրաքի հարցերով Նորվեգիայի հատուկ ներկայացուցիչը, հանդիպման ժամանակ ներկայացրել է տարածաշրջանում իր երկրի մարդասիրական ջանքերը և ընդգծել իր երկրի շահագրգռվածությունը `շարունակելու տարածաշրջանային հարցերի շուրջ Իրանի հետ քաղաքական խորհրդակցությունները: