Իրանի փոխարտգործնախարար. ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի միակ ուղին բոլոր պատժամիջոցների չեղարկումն է
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում ՀԳՀԾ վերադառնալուն, ապա պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները:
Կիրակի օրը, Նորվեգիայի Սիրիայի և Իրաքի հարցերով հատուկ բանագնաց Հերալդաստադի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է. «Եթե Միացյալ Նահանգները լուրջ է վերաբերվում ՀԳՀԾ վերադառնալուն, ապա այդ երկրի նախորդ կառավարության կողմից սահմանված պատժամիջոցները պետք է վերացվեն: Այնուհետև, համապատասխան ստուգումներցի հետո, Իրանը կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը»:
Արաղչին հավելել է. «Հարևան երկրներում անվտանգությունն ու կայունությունը շատ կարևոր են Իրանի Իսլամական Հանրապետության համար, և Իրանը ջանք չի խնայի այս ուղղությամբ»:
Սիրիայի և Իրաքի հարցերով Նորվեգիայի հատուկ ներկայացուցիչը, հանդիպման ժամանակ ներկայացրել է տարածաշրջանում իր երկրի մարդասիրական ջանքերը և ընդգծել իր երկրի շահագրգռվածությունը `շարունակելու տարածաշրջանային հարցերի շուրջ Իրանի հետ քաղաքական խորհրդակցությունները: