Իրանն ու Հայաստանն ընդլայնում են նահանգային համագործակցությունները
Մարտ 20, 2021 13:00 Asia/Tehran
Իրանի ու Հայաստանի պաշտոնատարները հանդես են եկել երկկողմ նահանգային համագործակցությունների կոչով:
Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության հաղորդմամբ, Հայաստան կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարության միջազգային հարցերի տեղակալ Մոհսեն Բահարվանիդին և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը զրուցել են հարևան նահանգների միջև առևտրական համագործակցությունների ընդլայնման մասին:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Սյունիք նահանգի մայրուղիների ընդլայնման ու վերանորոգման գործում իրանական ընկերների մասնակցության խնդրին և կարևորել են Իրանի Արաս ազատ առևտրի գոտու հարևանությամբ գտնվող Մեղրի ազատ առևտրի գոտու հնարավորինս շուտ շահագործման անհրաժեշտությունը:
Պիտակ