Չինաստանի արտգործնախարարը ժամանել է Իրան
Իրանի արտգործնախարարի հրավերով՝ Չինաստանի արտգործնախարարը ժամանել Թեհրան:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի պաշտոնական հրավերով, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին ուրբաթ օրը ժամանել է Թեհրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով:
Բացի Զարիֆի հետ բանակցություններից, Վան Յին կհանդիպի նաև ԻԻՀ նախագահի հետ:
Երկու երկրների միջև բանակցությունների օրակարգում են ռազմավարական գործընկերության ամրապնդման ռազմավարության ընդլայնումը և միջազգային և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ կարծիքների փոխանակումը:
Հանդիպմանը կքննարկվի երկու երկրների երկարաժամկետ համագործակցության հեռանկարը և համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացման ուղիները:
Երկու երկրների արտգործնախարարների կողմից Իրանի և Չինաստանի համապարփակ համագործակցության ծրագրի փաստաթղթի ստորագրումը երկօրյա ուղևորության մյուս ծրագիրն է: