Չինաստանի արտգործնախարարը ժամանել է Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i136788-Չինաստանի_արտգործնախարարը_ժամանել_է_Իրան
Իրանի արտգործնախարարի հրավերով՝ Չինաստանի արտգործնախարարը ժամանել Թեհրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2021 13:17 Asia/Tehran
  • Չինաստանի արտգործնախարարը ժամանել է Իրան

Իրանի արտգործնախարարի հրավերով՝ Չինաստանի արտգործնախարարը ժամանել Թեհրան:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի պաշտոնական հրավերով, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին ուրբաթ օրը ժամանել է Թեհրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով:

Բացի Զարիֆի հետ բանակցություններից, Վան Յին կհանդիպի նաև ԻԻՀ նախագահի հետ:

Երկու երկրների միջև բանակցությունների օրակարգում են ռազմավարական գործընկերության ամրապնդման ռազմավարության ընդլայնումը և միջազգային և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ կարծիքների փոխանակումը:

Հանդիպմանը կքննարկվի երկու երկրների երկարաժամկետ համագործակցության հեռանկարը և համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացման ուղիները:

Երկու երկրների արտգործնախարարների կողմից Իրանի և Չինաստանի համապարփակ համագործակցության ծրագրի փաստաթղթի ստորագրումը երկօրյա ուղևորության մյուս ծրագիրն է: