Շամխանի. Արևելքում ռազմավարական համագործակցությունն արագացնում է Միացյալ Նահանգների անկումը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի կարծիքով, Արևելքում ռազմավարական համագործակցությունն արագացնելու է Միացյալ Նահանգների անկումը:
Երկուշաբթի օրն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտահոգությանը Իրան-Չինաստան համապարփակ համագործակցության ծրագրի փաստաթղթի ստորագրման կապակցությամբ, Ալի Շամխանին Թվիթերում գրել է. «Իրան-Չինաստան ռազմավարական գործընկերության ճանապարհային քարտեզի մասին փաստաթղթի ստորագրումն ակտիվ դիմադրության քաղաքականության մաս է կազմում»:
Շամխանին հավելել է. «Աշխարհը միայն Արևմուտքը չէ, իսկ Արևմուտքը պարզապես օրինախախտ ԱՄՆ և Եվրոեռյակ չէ»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է. «Բայդենի մտահոգությունը լիովին համապատասխանում է իրականությանը, Արևելքում ռազմավարական համագործակցության ծաղկումն արագացնելու է Միացյալ Նահանգների անկումը»:
Իրանի և Չինաստանի միջև 25 տարվա համապարփակ համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվեց անցած շաբաթ օրը, երկու երկրների արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆի և Վան Յիիի կողմից, Թեհրանում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio