Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն հասնել ռազմավարական համագործակցության
https://parstoday.ir/hy/news/iran-i137368-Իրանն_ու_Ռուսաստանը_նպատակ_ունեն_հասնել_ռազմավարական_համագործակցության
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն հասնել ռազմավարական համագործակցության»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2021 06:57 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն հասնել ռազմավարական համագործակցության

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն հասնել ռազմավարական համագործակցության»:

 Մոջթաբա Զոլնուրին  նշել է. «Չինաստանի հետ 25-ամյա  ռազմավարական փաստաթղթի փորձը կկիրառվի նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

Զոլնուրին հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը պատրաստ են երկարաժամկետ համատեղ համաձայնության գալ: Նրա խոսքերով. «Ռուսաստանի հետ  երկարաժամկետ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի հարցը բարձրացվել է անցյալ տարի Իրանի խորհրդարանի նախագահի ղեկավարած պատվիրակության՝ ՌԴ կատարած այցի շրջանակներում: Ռուսական կողմը ողջունել է առաջարկը»:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Ներկայումս համապատասխան գերատեսչությունների միջոցով շարունակվում են խորհրդակցությունները ՝ կապված Իրանի  և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագրի մշակման հետ»: