Իրանի իսլամական խորհրդարանն ընդգծել է բոլոր պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i138040-Իրանի_իսլամական_խորհրդարանն_ընդգծել_է_բոլոր_պատժամիջոցները_չեղարկելու_անհրաժեշտությունը
Իրանի իսլամական խորհրդանի փոխնախագահը հայտարարել է, որ խորհրդարանը պահանջում է չեղարկել բոլոր հակաիրանական պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2021 14:02 Asia/Tehran
  • Իրանի իսլամական խորհրդարանն ընդգծել է բոլոր պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը

Իրանի իսլամական խորհրդանի փոխնախագահը հայտարարել է, որ խորհրդարանը պահանջում է չեղարկել բոլոր հակաիրանական պատժամիջոցները:

Կիրակի օրն «Իրան Պրես» լրատվական գործակալությանը տված հարցազույցում, Վիեննայում միջուկային բանակցությունների հետ կապված  Իսլամական խորհրդարանի կարմիր գծի մասին Ալի Նիքզադն  ասել է.«Խորհրդարանի բոլոր պատգամավորները պահանջում են չեղարկել բոլոր պատժամիջոցները և այնուհետև անցկացնել համապատասխան ստուգումներ»:

Նա հավելել է.«Պատժամիջոցները չեղարկվելուց և ստուգումներն անցկացվելուց հետո, հնարավոր կդառնա ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ»:

Նիքզադը նշել է.«Ամերիկացիներն իրեց խոսքի և գործի մեջ ազնիվ չեն և  ուշադրություն չեն դարձրել ՀԳՀԾ-ի շրջանակներում  Իրանի տնտեսական շահերին , այդ թվում՝ նավթի վաճառքին և մետաղների արտահանմանը:

Իրանի Իսլամական խորհրդարանի  փոխնախագահը շեշտել է, որ ԱՄՆ-ն պետք է վերացնի վերջին տարիներին Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառած ավելի քան 1600 պատժամիջոցներ, և դա Իրանի հստակ դիրքորոշումն է: