Իրանի հետ Թուրքիայի Վան նահանգի սահմանին կկառուցվի 64 կմ երկարությամբ անվտանգության պատ
Ապրիլ 16, 2021 12:36 Asia/Tehran
Թուրք-իրանական սահմանի անվտանգությունը, որն շուրջօրյա ապահովվում է տարածաշրջանի ռազմաբազաների, անցակետերի և պարեկային ծառայության կողմից, կամրապնդվի 64 կիլոմետրանոց մոդուլային բետոնե պատի կառուցմամբ:
Իրանի հետ այս նահանգի 295 կմ սահմանագծի 64 կմ հատվածում բետոնե պատի կառուցման նպատակն է բարձրացնել սահմանների անվտանգության մակարդակը ՝ ահաբեկչության, ապրանքների մաքսանենգության և ապօրինի ներգաղթի դեմ պայքարելու համար: Պատի կառուցման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին:
Վանի նահանգապետ և փոխքաղաքապետ Մոհամադ Ամին Բիլմեսը հայտարարել է. «Հարավային ու հյուսիսային սահմաններին կառուցված պատերը հասել են Վան: Իրանի հետ սահմանին գտնվող Աղրի նահանգի սահմանային պատը հասնելու է մինչև Վան»:
Պիտակ