Իրանի հետ Թուրքիայի Վան նահանգի սահմանին կկառուցվի 64 կմ երկարությամբ անվտանգության պատ
https://parstoday.ir/hy/news/iran-i138506-Իրանի_հետ_Թուրքիայի_Վան_նահանգի_սահմանին_կկառուցվի_64_կմ_երկարությամբ_անվտանգության_պատ
Թուրք-իրանական սահմանի անվտանգությունը, որն շուրջօրյա ապահովվում է տարածաշրջանի ռազմաբազաների, անցակետերի և պարեկային ծառայության կողմից, կամրապնդվի 64 կիլոմետրանոց մոդուլային բետոնե պատի կառուցմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2021 12:36 Asia/Tehran
  • Իրանի հետ Թուրքիայի Վան նահանգի սահմանին կկառուցվի 64 կմ երկարությամբ անվտանգության պատ

Թուրք-իրանական սահմանի անվտանգությունը, որն շուրջօրյա ապահովվում է տարածաշրջանի ռազմաբազաների, անցակետերի և պարեկային ծառայության կողմից, կամրապնդվի 64 կիլոմետրանոց մոդուլային բետոնե պատի կառուցմամբ:

Իրանի հետ այս նահանգի 295 կմ սահմանագծի 64 կմ հատվածում  բետոնե պատի կառուցման նպատակն է բարձրացնել սահմանների անվտանգության մակարդակը ՝ ահաբեկչության, ապրանքների մաքսանենգության և ապօրինի ներգաղթի դեմ պայքարելու համար: Պատի կառուցման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին:

Վանի նահանգապետ և փոխքաղաքապետ Մոհամադ Ամին Բիլմեսը հայտարարել է. «Հարավային ու հյուսիսային սահմաններին կառուցված պատերը հասել են Վան: Իրանի հետ սահմանին գտնվող Աղրի նահանգի սահմանային պատը հասնելու է մինչև Վան»: