Զարիֆ. Իրանն աջակցում է Աֆղանստանում համընդհանուր խաղաղության հաստատմանը
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Ռայսինիս 2021» նիստի ընթացքում ասել է.«Թալիբների հետ բանակցություններ ենք ունեցել, որոնք առնչվել են Իրանի ազգային շահերին: Բանակցությունների նպատակը թալիբներին համոզելն է, որ Աֆղանստանում համընդհանուր խաղաղությունը անհրաժեշտություն է»:
Զարիֆը հավելել է.«Թալիբները պետք է Աֆղանստանի խաղաղության մի մասը լինեն և չպետք է կառավարեն այս խաղաղությունը»:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Իրանը թալիբներին ասել է, որ պատրաստ է նրանց և այլ խմբերի, հատկապես Աֆղանստանի կառավարության աջակցել ցանկացած նիստի անցկացման նախապատրաստության հարցում, որպեսզի Աֆղանստանի սահմանադրության շրջանակներում լուրջ բանակցություններ սկսեն խաղաղության հասնելու համար»:
Զարիֆն ասել է.«Աֆղանստանի տարբեր խմբերը պետք է համաձայնության հասնեն իրենց ցանկությունների շուրջ և ապա աշխատեն դրա ձևավորման մանրամասների վրա»:
Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է, որ տարածաշրջանի երկրները պետք է օգնեն Աֆղանստանին և տարածաշրջանում այս երկրի խաղաղությամբ գործընթացին օգնելու համար պետք է գոյություն ունենա միասնություն: