Ղալիբաֆ. Վախկոտ սպանությունները չեն կարող կոտրել աֆղանցիների կամքը
https://parstoday.ir/hy/news/iran-i140378-Ղալիբաֆ._Վախկոտ_սպանությունները_չեն_կարող_կոտրել_աֆղանցիների_կամքը
Աֆղանստանի խորհրդարանի՝ («վոլեսի ջիրգա») նախագահին ուղղված ուղերձում, ԻԻՀ խորհրդարանի նախագահը դատապարտել է այդ երկրի մայրաքաղաք Քաբուլում իրականացված ահաբեկչությունն ընդգծելով, որ վախկոտ սպանությունները չեն կարող կոտրել աֆղանցիների կամքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2021 04:36 Asia/Tehran

Աֆղանստանի խորհրդարանի՝ («վոլեսի ջիրգա») նախագահին ուղղված ուղերձում, ԻԻՀ խորհրդարանի նախագահը դատապարտել է այդ երկրի մայրաքաղաք Քաբուլում իրականացված ահաբեկչությունն ընդգծելով, որ վախկոտ սպանությունները չեն կարող կոտրել աֆղանցիների կամքը:

Միրռահման Ռահմանիին հղած ուղերձում, Մոհամամդ Բաղեր Ղալիբաֆը շեշտել է, որ նման հանցագործությունները չեն կարող ազդել Աֆղանստանի բարեկամ և եղբայրական ժողովրդի ուժեղ կամքի վրա և խոչընդոտել անվտանգության, զարգացման, երկիրը շենացնելու նև իրենց ճակատագիրը որոշելու ուղուն:

Խստորեն դատապարտելով ռամազան ամսին  Աֆղանստանի ժողովրդին ցավ պատճառած այս ահաբեկչությունը, Ղալիբաֆը նշել է. «Համբերություն եմ մաղթում վիրավորներին և զոհերի հարազատներին»:

Շաբաթ օրը ահաբեկչություն է տեղի ունեցել Քաբուլի արեւմուտքում գտնվող Սեյեդ ալ-Շոհադա դպրոցի դիմաց, որի արդյունքում զոհվել են տասնյակ քաղաքացիներ: