Խաթիբզադե. Իրանը ողջունում է հզոր ու կայուն Իրաքը
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Իրանը ողջունում է հզոր ու կայուն Իրաքը»:
Հինգշաբթի օրը, Թվիթերում կատարած գրառման մեջ, խոսելով հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ Իրաքի պաշտոնատարների համաձայնության մասին, Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը ողջունում է հզոր, կայուն ու միացյալ Իրաքը:
Իրաք այցելած Սաիդ Խաթիբզադեն Թվիթերում գրել է.«Գոհ եմ Բաղդադ այցելության և Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնի ու մշակույթի նախարար Հասան Նազեմի հետ հանդիպումների արդյունքներից»:
Իրաքցի պաշտոնատարների հետ տեսակցությունների ու բանակցությունների արդյունքի մասին, Իրանի արտգործնախարարն ասել է.«Համաձայնության ենք եկել քաղաքակրթական, մշակութային, լրատվական և գեղարվեստական փոխհարաբերությունների ընդլայնման շուրջ»: