Գեներալ-մայոր Ռեզայի. ԱՄՆ-ն չի կարող հաղթել Իրանի ցամաքային ուժերին
https://parstoday.ir/hy/news/iran-i244678-Գեներալ_մայոր_Ռեզայի._ԱՄՆ_ն_չի_կարող_հաղթել_Իրանի_ցամաքային_ուժերին
Իրան-Իրաք 8-ամյա պատերազմի շրջանում ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Ռեզային ասել է. «Ամերիկացիները գիտեն, թե ինչ ուժ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային ուժերը»։
(last modified 2026-04-16T06:08:20+00:00 )
Ապրիլ 16, 2026 09:08 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Ռեզայի. ԱՄՆ-ն չի կարող հաղթել Իրանի ցամաքային ուժերին

Իրան-Իրաք 8-ամյա պատերազմի շրջանում ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Ռեզային ասել է. «Ամերիկացիները գիտեն, թե ինչ ուժ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային ուժերը»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Khabar Network-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Հորմուզի նեղուցը վերահսկելու Թրամփի ցանկությանը, Մոհսեն Ռեզաին ասել է. «Ծովային շրջափակումն ունի հստակ շրջանակ, սակայն ամերիկացիները չեն համարձակվում մոտենալ և հեռվից են ռմբակոծում ոստիկանական բաժանմունքը»։

Նշելով, որ Իրանը երբեք չի նահանջի իր ներկայացրած 10 պայմաններից, գեներալ-մայոր Ռեզային ասել է. «Ծովային շրջափակումը ոչ ռազմական և պարտությունը փաստող քայլ է, քանի որ նավերը շարունակում են տեղաշարժը և սա ընդամենը հոգեբանական պատերազմ է»։

Ռեզային հավելել է, որ եթե ամերիկացիներն անցնեն որոշակի կետից, նրանց նավերը կխորտակվեն։

Նա ասել է․ «Եթե ամերիկացի զինվորները ներս մտնեն Իրանի ափերից, նրանցից հազարավորները կգերեվարվեն, քանի որ նրանք գիտեն Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային ուժերի կարողությունը։